«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գրքեր նվիրաբերեց Մայր Աթոռի մատենադարանին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանին նվիրաբերեց «Հայաստան» գիրք-ալբոմի 150 օրինակ, ինչպես նաև «Մեր հաղթանակները» քառահատորի ավելի քան 80 օրինակ, որոնք փոխանցվելու են Հայորդաց տներին։«Հայաստան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գիրք-ալբոմը և «Մեր հաղթանակները» քառահատորը հրատարակվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հովանավորությամբ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36