Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 753 հազար բաժանորդ

2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 753 578, որից 401 714-ը բազմաբնակարան շենքերում, 351 864-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 3034-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 648 համայնք, որից 600-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am