Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում շարունակվում են համալիր աշխատանքները

Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակում իրականացվող համալիր աշխատանքները, որոնք նախատեսված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրով և կապիտալ նորոգման պլանով։

Հնգամյա ժամանակահատվածի համար կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 97 753,6 մլն դրամի չափով (առանց ԱԱՀ) հետևյալ հիմնական ուղղություններով.

— գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

— Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

— նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ,

— գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,

Ընթացիկ տարում Կապիտալ նորոգման պլանով, մասնավորապես, նախատեսված են Ղազախ-Բերդ-Սևան 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Գյումրի-Մարալիկ 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Գորիս-Կապան-Քաջարան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ջերմուկ-Վայք 300 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Գորիս-Նախիջևան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման (այդ թվում՝ փականային հանգույցների նորոգման) աշխատանքներ:

Նախատեսված է նաև «Գյումրի-2» և «Քաջարան» գազաբաշխիչ կայանների, Աբովյանի ԳՍՊԿ-ի ենթակառուցվածքի և տեխնոլոգիական հանգույցների կապիտալ նորոգում։

Համալիր աշխատանքներ են իրականացվելու գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ շուրջ 60 կմ միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am