ՀԾԿՀ-ը սահմանեց գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 30-ի նիստում քննարկվեց գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագների սահմանման հարցը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագները սահմանելու և ՀՀ ՀԾԿՀ 2022 թվականի մարտի 1-ի №82-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև բնական գազի փոխադրման սակագինը սահմանելու և ՀՀ ՀԾԿՀ 2022 թվականի մարտի 1-ի №81-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նշված որոշումները ուժի մեջ են մտնում 2023թ․ օգոստոսի 1-ից։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն