Գազաբաշխման համակարգին միացված բաժանորդների թիվը կազմում է 755 800

2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 755 800, որից 402 815-ը բազմաբնակարան շենքերում, 352 985-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2222-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 648 բնակավայրեր, որից 600-ը գյուղական, 48-ը քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am