Քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
Հուլիսի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) շահագործման օրակարգային հարցերը և ընդլայնման հնարավորությունները։
«Գազպրոմ» ՀԲԸ վարչության պետի տեղակալ Օլեգ Մակարևի գլխավորությամբ խորհրդակցությանը մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Տրանսգազ» ՍՊԸ,«Գազպրոմ գեոտեխնոլոգիի» ՍՊԸ, «Գազպրոմ պրոմգազ» ԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և մասնագետները։
Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման, վերակառուցման և արդիականացման աշխատանքները նախատեսված են «Գազպրոմ պրոմգազ» ԲԸ կողմից մշակված ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով և փուլ առ փուլ ներառվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արտադրական ծրագրերում։
Խորհրդակցության մասնակիցները նաև այցելել են Աբովյանի ԳՍՊԿ, շրջայց են կատարել գազահորերի տարածքում, գնահատել են ախտորոշման, նորոգման և վերականգնողական աշխատանքների ընթացքը։
Որոշում է ընդունվել շարունակել Աբովյանի ԳՍՊԿ-ի գազահորերի վիճակի մշտադիտարկումը, արդիականացնելԳՍՊԿ-ի ընդլայնմանը և վերակառուցմանըվերաբերող առաջարկությունները։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)