2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 1 353,2 մլն խ.մ
2023թվականի հունվար-հունիսամիսների ընթացքում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմելէ 1 353,2 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 1 276,5 մլն խ.մ բնական գազ:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին ընթացիկտարվա առաջին կիսամյակումմատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 264,6 և 137,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 486,0 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 202,5 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 186,0 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն