Երևանում և մարզերում ընթանում են գազաբաշխիչ ցանցի գազատարների ներկման աշխատանքներ
Բաժանորդների անխափան, անվտանգ և հուսալի գազամատակարարումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԲ-ն իրականացնում է համալիր աշխատանքներ և համապատասխան ինժեներատեխնիկական միջոցառումներ հանրապետության գազաբաշխման համակարգի օբյեկտներում։
Ներկայում ընթանում են գազաբաշխիչ ցանցի գազատարների ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց զուգահեռ մեկնարկել են նաև միջին և ցածր ճնշման վերգետնյա գազատարների ներկման աշխատանքները։
Գազատարների ներկումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում:
Ընթացիկ տարում նախատեսված է շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների կապիտալ նորոգում Երևանում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 895 ԿԲ)