Հունվար-հունիս ամիսների տվյալներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 30 632 159 հազ. դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 53—րդ տեղում է: Հունվար-հունիս ամիսների ընթացքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 2 876 851 հազ դրամ:
Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս»ընկերությունը զբաղեցնում է 233—րդ տեղը՝ 687 829 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն