Ա․Հակոբյան․ Լավ գիտելիքները, որակյալ կրթությունը՝ կյանքում հաջողությունների հասնելու գրավականն են, ժամանակի հրամայականը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը մասնակցել է Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջին ռուսական դասարանի բացմանը նվիրված տոնական միջոցառմանը։ Հյուրերի թվում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի, Հայաստանում Ռուսական տան ներկայացուցիչները։

Աշոտ Հակոբյանը, շնորհավորելով համալիրի անձնակազմին, դպրոցի սաներին, առաջին դասարանցիներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իր ելույթում նշեց․ «Այսօր միասին նշում ենք հերթական նշանակալի իրադարձությունը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը, որը ավանդույթի ուժով դարձել է տոն։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին։ Դուք առաջին անգամ ոտք եք դնում դպրոց, որտեղ բացահայտելու եք մի նոր ու անսահման աշխարհ՝ գիտելիքի աշխարհը: Սիրելի երեխաներ, սովորեք բացառապես գերազանց, ստացեք նոր գիտելիքներ, կատարեք նոր բացահայտումներ։ Մեր դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ուսումը ձեզ համար լինի ոչ միայն օգտակար, այլ նաև հետաքրքիր ու գրավիչ»։ 
Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ օրը նշանակալի է մեկ այլ առումով, քանի որ դպրոցում բացվում է առաջին ռուսական դասարանը։
«Սա ևս մեկ ծանրակշիռ քայլ է կրթական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։ Անհրաժեշտ է ընդգծել, որ „Գազպրոմ“ ՀԲԸ աջակցության շնորհիվ մի քանի տարի առաջ Երևանում բացվեց Ուսումնա-սպորտային համալիրը, որը „Գազպրոմ“-ի կարևոր սոցիալ-կրթական նախագիծն է և ներդրումը ապագա սերունդների կրթության գործում։ Լավ գիտելիքները, որակյալ կրթությունը՝ կյանքում հաջողությունների հասնելու գրավականն են և, անկասկած, ժամանակի հրամայականը։ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցը այդ առումով ընձեռում է բոլոր հնարավորությունները ամենաբարձր մակարդակով, որտեղ կիրառվում են դասավանդման և ուսումնառության ամենաժամանակակից մեթոդները։ Ստեղծված են լավագույն պայմանները մեր սաների մարզական, ստեղծագործական և ինտելեկտուալ զարգացման համար, և ռուսական դասարանի աշակերտները իրենց կզգան շատ լավ և հարմարավետ մեր դպրոցում, որը, հույս ունեմ, հարազատ կդառնա նրանց համար», — ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
ՌԴ դեսպանության ներկայացուցիչը իր շնորհավորական խոսքում ընդգծեց, որ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում ռուսական դասարանի բացումը, իրապես, մեծ քայլ է ինչպես համալիրի, այնպես էլ հայ-ռուսական հումանիտար կապերի ամրապնդման համար։ Նշվեց, որ Ուսումնա-սպորտային համալիրի անձնակազմը մեծ ջանքեր է գործադրում դպրոցի կատարելագործման և զարգացման, կրթված սերունդ դաստիարակելու համար, ինչը արժանի է ամենաբարձր գնահատականի։

Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան գեղեցիկ ներկայացումներով:

Միջոցառման ավարտին Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը և հյուրերը այցելեցին դպրոցի գրադարան, որտեղ «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ՝ ՌԴ մայրաքաղաքի 876-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվեց «Մոսկվայի անկյունը»։ 

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am