«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը ՈՒՍՀ դպրոցի լավագույն սաներին հանձնեց կրթաթոշակի վկայականները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ հատուկ կրթաթոշակների հանձնման արարողությունը։Գերազանց առաջադիմությամբ և դպրոցական օլիմպիադաների մասնակցած առաջատար աշակերտներին վկայականներ հանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Շնորհավորելով հաղթողներին և մաղթելով նորանոր հաջողություններ հետագա ուսման մեջ, Ա․Հակոբյանը նշեց, որ այսօրվա միջոցառումը առանձնահատուկ է, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Ուսումնա-սպորտային համալիրի կրթաթոշակների հետ մեկտեղ հանձնվում է Հ․Թադևոսյանի անվան կրթաթոշակը։
«Պատվավոր այս կրթաթոշակը հիմնադրվել է ի հիշատակ „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ նախկին ղեկավար Հրանտ Թադևոսյանի, մարդու՝ ով բարձր էր գնահատում գիտելիքը, լավ կրթությունը։ Նրա անմիջական շահագրգռվածությունը, անձնական աջակցությունը և ուշադրությունը մեծ դեր են ունեցել մեր դպրոցի կայացման և զարգացման գործում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Կրթաթոշակների հանձնման արարողությունից հետո «ԳԱՈՒՍ» թատերախումբը հանդես եկավ «Թմկաբերդի առումը» ներկայացմամբ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ թիմի և Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականի միջև
- Շարունակվում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված լայնածավալ աշխատանքների իրականացումը
- Ֆոտոռեպորտաժ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը մի շարք աշխատողների պարգևատրեց շնորհակալագրերով
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ
- «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ չորս ուսանողներ կուսանեն ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանում
Մեծացված լուսանկար (JPG, 587 ԿԲ)