Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը անցած չորս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր:
Ծրագիրը ընթացքի մեջ է, որը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը, կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձաց:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 406 ԿԲ)