Երևանի ԳԳՄ-ի թիմը դարձել է ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարի հաղթող
Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, ինչպես նաև մնացած 14 ԳԳՄ-ների հավաքականը։
Մրցաշարն անցկացվել է երկու փուլով։ Ընտրական փուլում եզրափակիչ դուրս գալու համար հանդիպել են աշխատակազմի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի թիմերը, իսկ Երևանի ԳԳՄ ֆուտբոլիստները խաղացել են ԳԳՄ-ների հավաքականի հետ։
Չնայած նրան, որ խաղադաշտ էին դուրս եկել գործընկերներ, մրցաշարն անցել է մրցակցային մթնոլորտում, բոլոր թիմերը ցուցադրել են իսկապես հետաքրքիր և դիտարժան խաղ։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, սակայն Երևանի ԳԳՄ-ի թիմն առաջ է անցել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Եզրափակիչ հանդիպման ընդհանուր հաշիվը՝ 4։3։
Գավաթը հաղթողներին հանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 567 ԿԲ)