Երևանի ԳԳՄ-ի թիմը դարձել է ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարի հաղթող

Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, ինչպես նաև մնացած 14 ԳԳՄ-ների հավաքականը։
Մրցաշարն անցկացվել է երկու փուլով։ Ընտրական փուլում եզրափակիչ դուրս գալու համար հանդիպել են աշխատակազմի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի թիմերը, իսկ Երևանի ԳԳՄ ֆուտբոլիստները խաղացել են ԳԳՄ-ների հավաքականի հետ։

Չնայած նրան, որ խաղադաշտ էին դուրս եկել գործընկերներ, մրցաշարն անցել է մրցակցային մթնոլորտում, բոլոր թիմերը ցուցադրել են իսկապես հետաքրքիր և դիտարժան խաղ։

Իսկ եզրափակչում հանդիպել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմի և Երևանի ԳԳՄ-ի ֆուտբոլիստները։ Վերջիններս՝ հաղթելով մրցակիցներին, դարձել են գավաթակիր։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, սակայն Երևանի ԳԳՄ-ի թիմն առաջ է անցել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Եզրափակիչ հանդիպման ընդհանուր հաշիվը՝ 4։3։

Գավաթը հաղթողներին հանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am