Ֆոտոռեպորտաժ․ Սպիտակ-Ապարան գազատարի վրա տեղադրված սողնակային փականի փոխարինման աշխատանքները
Սպառողների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարումն իրականացնելու նպատակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օբյեկտների պատշաճ շահագործումն ապահովելու համար՝ 2023/2024 թվականների աշուն-ձմեռ ծրագրի միջոցառումների շրջանակներում Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ) իրականացնում են գազաբաշխման համակարգի ենթակառուցվածքի կապիտալ և ընթացիկ նորոգման համալիր աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում։
Համաձայն հաստատված ժամանակացույցի Լոռու ԳԳՄ-ի մասնագետները իրականացրել են Սպիտակ-Ապարան D=300մմ տրամագծով գազատարի վրա տեղադրված սողնակային փականի փոխարինման աշխատանքները։
Մեծացված լուսանկար (JPG, 604 ԿԲ)