«ԳԱՈՒՍ» թատերախմբի ներկայացումը արժանացել է «Նռան Հատիկ» փառատոնի «Լավագույն ներկայացում» անվանակարգին

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի «ԳԱՈՒՍ» թատերախումբը մասնակցել է «Նռան Հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին, որն անցկացվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

«ԳԱՈՒՍ» թատերախումբը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ներկայացմամբ։

Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի սաների և «ԳԱՈՒՍ»-ի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանի համատեղ ջանքերով կատարած աշխատանքն արժանացել է «Լավագույն ներկայացում» անվանակարգին, իսկ ներկայացման դերակատարուհի Գրետա Սարգսյանը՝ «Լավագույն կերպարային խաղ» անվանակարգին։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am