Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2023–2024 թթ. ժամանակահատվածին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի և ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023–2024թթ. աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազափոխադրման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստման միջոցառումների պլանը և կատարված աշխատանքները:

Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2023–2024 թթ. ժամանակահատվածում հուսալի շահագործման համար: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմռան շրջանում սպառողական շուկային անխափան գազամատակարարում ապահովելու, ինչպես նաև սպառման սեզոնային ու պիկային անհավասարությունները կարգավորելու ուղղությամբ:

Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հատուկ ուշադրություն է դարձրել բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին, հանձնարարել է շարունակել համատեղ աշխատանքները ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ հետ, ժամանակին բացահայտել գազ սպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում անվտանգության նորմերի խախտման դեպքերը և արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները այդ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Քննարկվել են մի շարք արտադրատնտեսական օրակարգային հարցեր և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am