Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2023–2024 թթ. ժամանակահատվածին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի և ստորաբաժանումների ղեկավարները:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023–2024թթ. աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազափոխադրման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստման միջոցառումների պլանը և կատարված աշխատանքները:
Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2023–2024 թթ. ժամանակահատվածում հուսալի շահագործման համար: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմռան շրջանում սպառողական շուկային անխափան գազամատակարարում ապահովելու, ինչպես նաև սպառման սեզոնային ու պիկային անհավասարությունները կարգավորելու ուղղությամբ:
Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հատուկ ուշադրություն է դարձրել բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին, հանձնարարել է շարունակել համատեղ աշխատանքները ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ հետ, ժամանակին բացահայտել գազ սպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում անվտանգության նորմերի խախտման դեպքերը և արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները այդ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Քննարկվել են մի շարք արտադրատնտեսական օրակարգային հարցեր և տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Նոյեմբեր ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում գործում է «Առցանց դիմումներ» հարթակը
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվել է դասընթաց ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի շրջանակներում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընթացիկ տարվա արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով
- Ֆոտոռեպորտաժ․ Գյումրի-Մարալիկ մայրուղային գազատարի վրա նոր փականային հանգույցի հավաքակցման աշխատանքները
- Ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 758 հազար բաժանորդ
Մեծացված լուսանկար (JPG, 592 ԿԲ)