ՌԴ փոխվարչապետ Ա․Օվերչուկն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր
Շրջայցի ընթացքում հյուրին ուղեկցում էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
ՌԴ փոխվարչապետը ծանոթացել է ՈւՍՀ դպրոցի գործունեությանը, այցելել գրադարան, որտեղ Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի աջակցությամբ բացվել է «Մոսկվայի անկյունը»։
Հյուրերի թվում էին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
ՌԴ լուսավորության նախարարի տեղակալը նախարար Սերգեյ Կրավցովի անունից ՈւՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին է փոխանցել շնորհակալագրեր՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
«Գազպրոմ» ՀԲԸ աջակցության շնորհիվ մի քանի տարի առաջ Երևանում բացվել է Ուսումնա-սպորտային համալիրը, որը «Գազպրոմ»-ի կարևոր սոցիալական և կրթական նախագիծն է և ներդրումը ապագա սերունդների կրթության գործում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 564 ԿԲ)