Ա․Հակոբյան. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր չէ դիմել ՀԾԿՀ սակագների վերանայման համար
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր չէ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բնական գազի սակագների վերանայման հարցով», — ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը Sputnik Արմենիա գործակալությանը։
Ա․Հակոբյանը նաև նշել է, որ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, որի շրջանակում Հայաստան մատակարարվող բնական գազի գինը սահմանին կազմում է 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, միաժամանակ էապես չեն փոխվել ներքին գնագոյացման գործոնները։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն