ՀԾԿՀ-ը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2024–2028թթ․ ներդրումային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 20-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2024–2028թթ․ ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 148 921,15 մլն դրամ (առանց ԱԱՀ)՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

· գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

· գազափոխադրման համակարգի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

· գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,

· նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ,

· գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,

· Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին ուղղված ներդրումներ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am