«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ավանդույթի համաձայն, այս տոները առիթ են ամփոփելու կատարած աշխատանքը, ծրագրելու անելիքները, մտորելու ապագայի մասին: Անցնող տարին մեր ընկերության համար աշխատանքային հագեցած ժամանակահատված էր. արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք հաջողությամբ իրականացնել մեր առջև դրված առաջադրանքները:
Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հանդեպ ունեցած վստահությամբ ցանկանում եմ, որ 2024 թվականը մեզ համար նշանավորվի արտադրատնտեսական էլ ավելի բարձր ցուցանիշներով ու աշխատանքային նոր ձեռքբերումներով, որոնք ամուր հիմք կստեղծեն հեռանկարային նախագծերի համար:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված աշխատանքները: Պահպանելով նույն տեմպը` համոզված եմ, որ նախանշված ժամկետներում կիրագործենք լայնածավալ այս ծրագիրը, որն իր կարևոր լուման կունենա գազաէներգետիկ ոլորտի կայուն զարգացման գործում:
Արագընթաց փոփոխություններ ապրող ներկա ժամանակներում փոփոխվում են նաև աշխատանքի կազմակերպման չափորոշիչները: Մենք պետք է աշխատենք այսօրվա պահանջներին համահունչ՝ փորձելով առավելապես թվայնացնել մեր արտադրական գործընթացները և ներդնել արդիական տեխնոլոգիաներ համակարգում։
Ուզում եմ մեկ անգամ ևս հատկանշել, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը ապահովվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից իրականացված ներդրումային խոշոր ծրագրերի ու մասշտաբային աշխատանքների հավաքական արդյունքով, որ կյանքի են կոչվել «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ:
Եվ անշուշտ, մեր գլխավոր առաջնահերթությունն ու ամենօրյա աշխատանքը եղել և մնում է հուսալի ու անխափան գազամատակարարումը, որն իրականացնում ենք մեծ պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալ մակարդակով:
Թող նոր տարին լուսավառ լինի բոլորի տներում, և ընտանեկան ջերմությունը երբեք չպակասի մեզանից:
Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և անձնական երջանկություն: Թող իրականություն դառնան բոլոր լուսավոր ու բարի սպասելիքները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)