Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2023 թվականին կազմել է 2 444,8 մլն խ.մ
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 2 444,8 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 2 357,3 մլն խ.մ բնական գազ:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին մատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 510,1 և 293,7մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարվել է 808,2 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 412,1 մլն խ.մ բնական գազ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 333,3 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն