Ռուսական տան գրական մրցույթի հաղթողն արժանացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հատուկ մրցանակի
Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը (Հայաստանում Ռուսական տուն) կազմակերպել էր Ֆ․Դոստոևսկու անվան «Ռուսական ակնարկի ավանդույթները և ժամանակակից բլոգերություն» 2-րդ մրցույթ, որին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես է եկել որպես գործընկեր։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հատուկ մրցանակը ստացավ Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արամիդա Գյուրջյանը՝ որպես մրցույթի ամենաերիտասարդ մասնակից։ Արամիդան դարձավ նաև գրական մրցույթի առաջին կարգի դիպլոմակիր։
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)