Ներկայացվել են ԳԳՄ-ների ընթացիկ գործունեության արդյունքները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը ներկայացվել են գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) հունվար ամսվա գործունեության արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարված բնական գազի դիմաց վճարումների առումով նշվեց, որ հավաքագրման ցուցանիշը շարունակում է մնալ դրական. բարձր արդյունքներ են արձանագրված ինչպես բնակիչ-բաժանորդների և խոշոր գազ սպառողների, այնպես էլ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով։

Անդրադարձ կատարվեց գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործման և սպասարկման աշխատանքներին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ արդեն ձեռնարկվում են քայլեր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, ինչը առավելապես կնպաստի նշված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

«Մասնավորապես, բաշխիչ ցանցի գազատարների շրջայցային սպասարկման մասով նախատեսվում է պլանշետների և GPS-սարքերի կիրառում, ինչը մեր արտադրական գործընթացների թվայնացմանն ուղղված ծրագրի բաղադրիչներից է», — ընգծեց Ա․Հակոբյանը։

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց բաժանորդների գազասպառման համակարգերի անվտանգությանն առնչվող հարցերին, հանձնարարվեց շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկապես անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների հետ կապված խախտումների վերացման առումով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am