2023 թվականի 2-րդ հաշվարկային կիսամյակի ընթացքում իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում 698 256 բաժանորդի մոտ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման համաձայն, գազասպառման համակարգերի սպասարկումը իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամ՝ որից առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):
2023 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից 698 256 բաժանորդի մոտ փաստացի իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Նշված ժամանակահատվածում Ընկերության փականագործները թվով 215 301 բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են թվով 361 775 խախտումներ (թերություններ), որից թվով 211 253-ը վերաբերվում են անվտանգության նորմերի խախտումներին՝ 120 805 բաժանորդի մոտ:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 8 525 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են 976 լրացուցիչ արտապլանային սպասարկումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)