«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 գիրք նվիրեցին Հայաստանում Ռուսական տանը
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնած ակցիայի շրջանակում հավաքվեց ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք կրթական կենտրոնների համար։ Նախաձեռնությունը նվիրված էր փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ։
Ընկերության աշխատողների նախաձեռնության շրջանակում հավաքված գրքերն այս տարի փոխանցվեցին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնին (Հայաստանում Ռուսական տուն)։
Ինչպես նշեց Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է։
«Այսօր իսկական տոն է։ Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը, գրքերի կարիք իսկապես կա։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում Ռուսական տունը գրքեր է տրամադրում կրթական հաստատություններին, և շատ հաճելի է, որ այսօր այս հարցում մեզ աջակցում է „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը և այս հիանալի գրքերը կհամալրեն տարբեր գրադարաններ», — ասաց Ա․ Շամսուտդինովան։
Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայության համակարգող Ելենա Շուվաևայի խոսքով, գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։
Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվեց Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին, և խորհրդանշական էր, որ այստեղ փետրվարի 20-ին տեղի ունեցավ գրադարանի բացման արարողությունը։
Իսկ գրադարանի առաջին այցելուները և ընթերցողները Աբովյանի թիվ 7 դպրոցի աշակերտներ էին։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրքերին և կազմակերպեցին ինքնաբուխ փոքրիկ ներկայացում՝ ընթերցելով իրենց սիրված բանաստեղծությունները հայերեն և ռուսերեն լեզուներով։
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)