Գառնիկ Մսրյանը կներկայացնի «Գազպրոմ Արմենիա»-ն «Ֆակել» 10-րդ փառատոնի Զոնալ փուլում
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ամփոփել են «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» կորպորատիվ փառատոնի առաջին փուլի արդյունքները։
Մրցութային լսումներին մասնակցել են 12 կատարողներ «Էստրադային վոկալ», «Ժողովրդական վոկալ», «Գործիքային ժանր», «Ժողովրդական պար» և «Էստրադային պար» անվանակարգերում։
Մասնակիցների կատարումները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լսումների արդյունքներով «Ֆակել» 10-րդ փառատոնի Զոնալ փուլում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կներկայացնի Գառնիկ Մսրյանը։
Ինչպես նշեց ժյուրիի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը, ժյուրիի անդամների համար շատ բարդ էր ընտրություն կատարելը, քանի որ բոլոր մասնակիցներն իսկապես տաղանդավոր են և ցուցադրեցին կատարման բարձր մակարդակ։
«Մեր առջև բարդ խնդիր էր դրված, բոլոր մասնակիցների ելույթները գեղեցիկ էին և վառ, մեր բոլոր երեխաներն արտիստիկ են, խարիզմատիկ, նրանց կատարումները բարձր մակարդակի են։ „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ ղեկավարության անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մաղթում լավագույնը և հույս հայտնում, որ ապագայում նրանք ևս կունենան „Ֆակելի“ մեծ բեմում հանդես գալու հնարավորություն։ Իսկ մեր հաղթողին՝ Գառնիկին, մաղթում ենք հաջողությամբ ելույթ ունենալ փառատոնի Զոնալ փուլում և դուրս գալ եզրափակիչ», — նշեց Շ․Սարդարյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)