Արցախցի երեխաները եռօրյա հանգիստ անցկացրեցին «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ և «Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնությամբ արցախցի 25 երեխաներ եռօրյա հանգիստը անցկացրերին «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում։

Երեխաները հանդիպեցին ճանաչված դերասանների հետ, զրուցեցին հայ կինոյի և թատրոնի պատմության, ազգային ավանդական երգի-պարի, հայկական մանրանկարչության, հաղորդավարության ու գիտության մասին։

Նրանց համար կազմակերպվեց նաև Հրանտ Մաթևոսյանի համանուն պիեսի հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմի դիտում։

Արցախցի երեխաները այցելեցին «Կեչառիս» վանական համալիր և Օրբելի եղբայրների տուն-թանգարան։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am