«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ներդրվում է ԳԲ ցանցի տեխնոլոգիական սխեմաների և երթուղային քարտերի թվայնացման նախագիծ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բաշխիչ ցանցի շահագործմանը, գազաֆիկացման և ներտնային սպասարկման, սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման աշխատանքներին առնչվող հարցեր։
Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվեց Աբովյանի ԳԳ մասնաճյուղում ԳԲ ցանցի տեխնոլոգիական սխեմաների և երթուղային քարտերի կազմման գործընթացին վերաբերող առաջադրանքի կատարման ընթացքը։
Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրերց, որ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ներգրավմամբ ուսումնասիրվել են քարտեզագրման, էլեկտրոնային տեխնոլոգիական սխեմաների մշակման, կազմման և ժամանակակից սարքավորումներով կիրառման էլեկտրոնային համակարգերի նախագծեր։
«Բանակցություններ ենք վարվում ծրագրային ապահովում մշակող մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ օնլայն ռեժիմով ծանոթացել ենք համապատասխան ծրագրային լուծումներին։ Ներկայում լավագույն առաջարկի ընտրման փուլում ենք, որի արդյունքների ձևավորումից հետո կձեռնարկվեն միջոցառումներ թվային համակարգի ներդրման ուղղությամբ», — նշեց Ա․ Գաբրիելյանը։
ԳԳ մասնաճյուղերի կողմից ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային ստուգման աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների առաջադրանքի առումով նշվեց, որ ԳԲՑ և ՆԳՀ Շ ու Ս բաժնի կողմից «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպվել են Ընկերության ԳԳ մասնաճյուղերի ստորգետնյա գազատարների գործիքային ստուգում իրականացնող անձնակազմի գիտելիքների բարձրացման դասընթացներ։
Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը նշեց, որ ԳԳ մասնաճյուղերից ավելի քան 30 աշխատողներ մասնակցել են դասընթացներին, տեսական մասի ավարտից հետո Աբովյանի ԳԳ մասնաճյուղի սպասարկման տարածքում կազմակերպվել են գործնական պարապմունքներ և յուրաքանչյուր ուսումնառու իրականացրել է գործնական ախտորոշման աշխատանք «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ախտորոշման բաժնի մասնագետների հսկողությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 306 ԿԲ)