«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի մասնագետները անցնում են ատեստավորում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում մարտի 18-21-ը անցկացվում է «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Շինարարության հսկողության ծառայության թվով 4 և Դաշտային փորձարարական լաբորատորիայի թվով 3 աշխատողների ատեստավորման գործընթացը, որոնք «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ ուսումնաարտադրական բազայում մասնակցել են համապատասխան դասընթացների:

Կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում անցկացվող ատեստավորման գործընթացին մասնակցում են ՌԴ-ից հրավիրված՝ «ԵռԱ ԻՏՍ» ԱՀԿ ՍՊԸ (ООО АСЦ «ИТС СвП») փորձագետ Դ. Կոդնիկովը, ինչպես նաև «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի տեղակալ-ՇՀԾ պետ Ա. Փալիկյանը և ՇՀԾ պետի տեղակալ-ԳՓՀ ՇՀ բաժնի պետ Դ.Ղուկասյանը:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am