«Ձյունե թագուհի» մյուզիքլը ՈՒՍՀ սաների կատարմամբ

Մարտի 20-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի (ՈՒՍՀ) սահադաշտում տեղի ունեցավ «Ձյունե թագուհի» դպրոցական երաժշտական ​​շոուն:

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի՝ 2-ից 9-րդ դասարանի 250 աշակերտ, ովքեր հաճախում են գեղասահքի: Ներկայացումն անմոռանալի տպավորություն թողեց ներկաների վրա։ Երաժշտական ​​շոուն վկայում էր ՈՒՍՀ սաների ստեղծագործական ներուժի մասին: Դպրոցականները ցուցադրեցին ոչ միայն իրենց դերասանական ունակությունները, այլև համապատասխան պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին սահադաշտում։

Միջոցառմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Ներկայացումն ավարտվեց հիացած հանդիսատեսի բուռն ծափահարություններով ու շնորհակալական խոսքերով։



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am