Ա․Հակոբյանը գրառում է կատարել Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և գրառում կատարել «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին բացված ցավակցությունների գրքում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև ցավակցական հեռագիր է հղել և զորակցություն հայտնել «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա․Միլլերին և զոհերի ընտանիքներին։
«„Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ կոլեկտիվի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում „Կրոկուս սիթի հոլ“ համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների հետ կապված։
Ռուսաստանի ժողովրդի համար այս ծանր օրերին Ձեզ հետ միասին վերապրում ենք անդառնալի կորստի ցավը և սգում անժամանակ հեռացած անմեղ զոհերի կապակցությամբ։
Զորակցության խոսքեր ենք հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։
Վճռականորեն դատապարտում ենք խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին», — ասված է ցավակցական հեռագրում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 380 ԿԲ)