«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Աբովյանի ԳԳՄ-ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Աբովյանի ԳԳՄ-ում։ Քննարկվել են ԳԳՄ-ի ընթացիկ արտադրական գործունեությանը, մասնավորապես՝ գազաբաշխիչ ցանցի շահագործմանն ու սպասարկմանը վերաբերող հարցեր։
Նշվել է, որ ներկայում Աբովյանի ԳԳՄ-ի կողմից սպասարկվում են ավելի քան 920 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 636 միավոր գազի կարգավորիչ կետեր։ ԳԳՄ-ի բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 47 489։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 41,5 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել է թվով 18 հատ պահարանային գազի կարգավորիչ կետ (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվել են նաև Աբովյանի ԳԳՄ-ի կողմից սպասարկվող գազաբաշխիչ ցանցի տեխնոլոգական սխեմաների ստեղծման աշխատանքների արդյունքները։ Աբովյանի ԳԳՄ-ի գլխավոր ինժեներ Ա․Եփրեմյանը տեղեկացրել է, որ մշակված են և պատրաստ են կիրառման թվով 7 գազաբաշխիչ կայանների մասով թվային սխեմաներ, ինչպես նաև Աբովյան քաղաքի բաշխիչ ցանցի սխեման։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային տեխնիկական խնդիրներ, ներկայացվել առաջարկներ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հանձնարարել է Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատել և օպերատիվ լուծման մեխանիզմներ գտնել բարձրացված խնդիրների համար։
Ա․Հակոբյանի հանձնարարութամբ կազմակերպվեց Աբովյան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի թիվ 2 ՊԳԿԿ-ի տեխնիկական վիճակի և աշխատունակության տեսազննողական ուսումնասիրություն:
Արձանագրվեց, որ էներգատեղակայանքն աշխատում է սահմանված կարգով, իսկ վարվող մատյաններում գրանցված են շրջայցային սպասարկման և ընթացիկ իրականացված աշխատանքների մանրամասները:
Մեծացված լուսանկար (JPG, 703 ԿԲ)