Նորություններ

Ապրիլ 2024 թվական

Ապրիլի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ ՈւՍՀ դպրոցի թատերախմբի՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացման ցուցադրությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) կողմից գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացվում են համալիր աշխատանքներ, որոնք նախատեսված են Ընկերության 2024թ․ կապիտալ նորոգման պլանով։

Բնական գազի ֆիզիկաքիմիական ցուցանիշները ու խտությունը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից որոշվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների» փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում՝ չափումների իրականացման միջոցով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն։ Քննարկվել են ԳԳՄ-ների մարտ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, Ընկերության 2024թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 766 հազար բնակիչ-բաժանորդ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2842-ով:
«Հրազդան-5»-ի աշխատողները տնկեցին շուրջ 200 մրգատու և դեկորատիվ ծառեր։

Ներկայացվել են տեղանքի և օբյեկտների լազերային սկանավորման ու բարձր ճշգրտությամբ մոդելավորման, քարտեզագրման, ինչպես նաև հսկողության և մշտադիտարկման սարքավորումներով հագեցված ԱԹՍ-ների կիրառմամբ գազատարների հեռավար սպասարկման տեխնոլոգիաները: