«Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ներակայցվել են ԵՏԿ-ի տեխնոլոգիաները
Արտադրական գործընթացների թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործման և սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի հետ համատեղ ուսումնասիրում են առաջարկներ, որոնք ներկայացրել են ծրագրային ապահովում մշակող և անհրաժեշտ սարքավորումներ մատակարարող մի շարք կազմակերպություններ։
Մարտի 29-ին Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի (ԵՏԿ) մասնագետները ներկայացրել են տեղանքի և օբյեկտների լազերային սկանավորման ու բարձր ճշգրտությամբ մոդելավորման, քարտեզագրման, ինչպես նաև հսկողության և մշտադիտարկման սարքավորումներով հագեցված ԱԹՍ-ների կիրառմամբ գազատարների հեռավար սպասարկման տեխնոլոգիաները։ Ներկայացվել են նաև տեխնիկական այլ հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել գազաբաշխաման համակարգի օբյեկտների շահագործման և սպասարկման աշխատանքներում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարեց ԵՏԿ-ի հետ համատեղ կազմակերպել գազաբաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարի մի հատվածի պիլոտային քարտեզագրում և մոդելավորում։ Գործնական արդյունքները ստանալուց հետո միջոցներ կձեռնարկվեն հետագայում թվային համակարգերի ներդրման ուղղությամբ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 358 ԿԲ)