Գարնանային ծառատունկ «Հրազդան-5» կայանի տարածքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» հիմնարկում կազմակերպվել էր բնապահպահական միջոցառում՝ ծառատունկ կայանի տարածքում։ «Հրազդան-5»-ի աշխատողները տնկեցին շուրջ 200 հատ մրգատու և դեկորատիվ ծառեր։

Հաշվի առնելով Հրազդանի տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, որտեղ տեղակայված է կայանը, ծառատունկի համար ընտրվել էին խնձորի, տանձի, սալորի և կեռասի որոշ տեսակների տնկիներ: Կայանի տարածքում նաև տնկվեցին արծաթափայլ բարդիներ։

«Հրազդան-5» հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Վարդանյանի խոսքով, ծառերի այդ տեսակները լավ են աճում ցուրտ ձմռան և զով ամռան պայմաններում:

«Կայանի տարածքի կանաչապատման գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունվեց մեր աշխատողների կողմից։ Ծառերը ոչ միայն կգեղեցկացնեն և կաշխուժացնեն կայանի հարակից տարածքը, այլ նաև օգուտ կտան բնապահպանական տեսանկյունից։ Հույս ունենք, որ բոլոր տնկիները լավ կաճեն, իսկ պտղատու ծառերից առաջին բերքը կստանանք առաջիկա տարիներին», — նշեց Ռ․ Վարդանյանը։



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am