Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 766 հազար բնակիչ-բաժանորդ

2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 766 194, որից 408 168-ը բազմաբնակարան շենքերում, 358 026-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2842-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 650 համայնք, որից 602-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am