Բնական գազի փորձարկման լաբորատորիայում ներդրված է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող Որակի կառավարման համակարգ
Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542–2014, որի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի այրման ստորին ջերմությունը չի կարող լինել 7600 կիլոկալորիայից (Կկալ) ցածր:
Բնական գազի ֆիզիկաքիմիական ցուցանիշները ու խտությունը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից որոշվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների» փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում՝ չափումների իրականացման միջոցով:
Բնական գազի փորձարկման հավատարմագրված լաբորատորիան միակն է ՀՀ տարածքում:
Յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի այրման ստորին ջերմության արժեքների մասին տեղեկատվություն: Կայքում հրապարակում է նաև ամփոփ տեղեկատվություն՝ ըստ տասնօրյակների և ամսվա կտրվածքով:
Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների փորձարկման լաբորատորիայում ներդրված է և գործում է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող Որակի կառավարման համակարգ, ինչը երաշխավորում է, որ լաբորատորիան իրազեկ է (կոմպետենտ) և կարող է տրամադրել հուսալի և վստահելի արդյունքներ, ինչպես նաև վերոնշյալ ստանդարտի պահանջների կատարումը ենթադրում է ԻՍՕ 9001 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող գործունեության իրականացում:
Հուսալի, վստահելի և անկողմնակալ արդյունքներ ապահովելու նպատակով իրականացվում է փորձարկման լաբորատորիայի անձնակազմի կոմպետենտության, չափանմուշների, սարքավորումների, սենքերի, միջավայրային պայմանների, ինչպես նաև նմուշառման գործընթացի՝ միջազգային պահանջների և համապատասխան ստանդարտացված մեթոդիկաների նկատմամբ համապատասխանության մշտադիտարում։
Նշված պահանջների նկատմամբ համապատասխանությունը փորձարկման լաբորատորիայում ոչ միայն մշտադիտարկվում, այլ նաև հսկվում է տարեկան կտրվածքով երեք մակարդակով՝ ներքին աուդիտ, «Գազպրոմ» ՀԲԸ ներքին աուդիտ, և Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան վերահսկողություն, որոնց ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց ուղղումները նպաստում են կառավարման համակարգի և լաբորատորիայի գործունեության շարունակական բարելավմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)