Ընթացիկ տարում նախատեսվում է 130 միավոր պահարանային գազի կարգավորիչ կետերի կապիտալ նորոգում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) կողմից գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացվում են համալիր աշխատանքներ, որոնք նախատեսված են Ընկերության 2024թ․ կապիտալ նորոգման պլանով։
Աշխատանքների ժամանակացույցի համաձայն Լոռու ԳԳՄ-ի կողմից ներկայումս կատարվում են պահարանային գազի կարգավորիչ կետերի (ՊԳԿԿ) կապիտալ նորոգման (փոխարինման) աշխատանքներ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրերում։
2024թ․ ընթացքում կապիտալ նորոգման ենթակա ՊԳԿԿ-ների ընդհանուր քանակը Հայաստանի ամբողջ տարածքում կազմում է 130 միավոր։ Ընթացիկ տարվա կապիտալ նորոգման պլանով նախատեսված են նաև ցածր և միջին ճնշման գազատարների կապիտալ նորոգման աշխատանքներ Երևան քաղաքում և մարզերում, իսկ կապիտալ նորոգման ենթակա հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 35 կմ։
Մեծացված լուսանկար (JPG, 704 ԿԲ)