Կարմիրգյուղ, Արծվաքար համայնքներից և Աբովյան քաղաքից դպրոցականները հրավիրվել էին ՈւՍՀ թատերախմբի ներկայացմանը

Ապրիլի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ ՈւՍՀ դպրոցի թատերախմբի՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացման ցուցադրությունը:

ՈւՍՀ թատերախումբը մասնակցում է «И я там был...» դպրոցական ներկայացումների փառատոնին, որն անցկացնում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը (Հայաստանում Ռուսական տուն): Փառատոնը նվիրված է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 225-ամյակին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության և Հայաստանում Ռուսական տան համատեղ նախաձեռնությամբ ներկայացմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Արծվաքար համայնքների 4-7-րդ դասարանների աշակերտները, ովքեր հաճախում են Կարմիրգյուղում Ռուսական տան լրացուցիչ կրթության կենտրոն:
Ինչպես նշեց Հայաստանում Ռուսական տան ներկայացուցիչ Նատալյա Սահակյանը, աշակերտներին ներկայացման հրավիրելը կարևոր նշանակություն ունի մարզային դպրոցների հետ փոխգործակցության առումով:
«Մեր բարեկամները, գործընկերները „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունից կազմակերպեցին այս հրաշալի մշակութային միջոցառումը, որին ներկա են նաև Կարմիրգյուղի և Արծվաքարի դպրոցների աշակերտները: Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը և, կարծում եմ, բացահայտեցին Ալեքսանդր Պուշկինի „Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին“ ստեղծագործության նոր կողմերը: Նման նախաձեռնությունները շատ կարևոր են դպրոցականների համար մշակույթին հաղորդակից լինելու, նրանց աշխարհայացն ընդլայնելու, արվեստի և գրականության նկատմամբ հետաքրքրությունը զարգացնելու առումով», — ասաց Ն. Սահակյանը:
Մշակութային փոխանակումն ընդլայնելու նպատակով և ի նշան բարեկամության, որպես հանդիսատես հրավիրված էին նաև Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի աշակերտները:
Ներկայացումից հետո երեխաները շփվեցին դերասանների հետ, կիսվեցին իրենց տպավորություններով և զգացմունքներով՝ պատմելով, թե ինչ հետաքրքրությամբ են հետևել սյուժեի զարգացմանը և էմոցիաներ ապրել հերոսների համար: Երեխաները շնորհակալություն հայտնեցին ՈւՍՀ դպրոցի թատերախմբին և կազմակերպիչներին՝ թատերական աշխարհի հետ անմիջական շփման հրաշալի հնարավորության համար:







Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am