«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ է անցկացրել Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում։ Ներկա էին նաև Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։


Գավառի ԳԳՄ գլխավոր ինժեներ Ս․Գարեյանը ներկայացրեց մասնաճյուղի արտադրական գործունեության հիմնական ցուցանիշները։ Նշվեց, որ ներկայում Գավառի ԳԳՄ-ի կողմից սպասարկվում են շուրջ 309 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 165 միավոր գազի կարգավորիչ կետեր։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 15 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 16 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։

Նշվեց նաև, որ հաստատված ժամանակացույցի համաձայն ԳԳ մասնաճյուղի կողմից իրականցվում են ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքները։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծեց գազաբաշխման համակարգի օբյեկտներում տեխնիկական խնդիրները ժամանակին հայտնաբերելու և դրանք վերացնելու կարևորությունը։

«Ստորգետնյա գազատարների հետազոտման աշխատանքները կարևոր նշանակություն ունեն բաժանորդների հուսալի և անխափան գազամատակարարման ապահովման առումով։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել նաև արտապլանային հետազոտում, օպերատիվորեն վերացնել հայտնաբերված թերությունները, իրականացնել վթարային հատվածների վերատեղադրում։ Հանձնարարում եմ „Ինժեներական կենտրոն“ մասնաճյուղին և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին ԳԳՄ-ի գործընկերների հետ համատեղ կազմակերպել այդ աշխատանքը», — նշեց Ա․Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել գազամատակարարման անհրաժեշտ ռեժիմների ապահովման խնդիրները, իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և միջոցառումներ առաջիկա ջեռուցման շրջանում պիկային անհավասարությունները կարգավորելու համար։

Մարտունու ԳԳՄ-ում խորհրդակցության ընթացքում նշվեց, որ մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող բաշխիչ ցանցի գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1165 կմ, գազակարգավորիչ կետերի քանակը՝ 367 միավոր։ 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 39,7 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 17 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։

Հատուկ ուշադրություն դարձվեց կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջների խախտումներին, գազասպառման համակարգերի անվտանգությանը, հաստատված նախագծերին դրանց համապատասխանությանն առնչվող հարցերին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել համալիր կանխարգելիչ միջոցառումները և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ բաժանորդների գազասպառման համակարգերում խախտումների վերացման նպատակով։

«Խախտումների նվազեցումը մեր գործունեության առաջնահերթ խնդիրներից է։ ԳԳՄ-ների և „Էյ-Ի-Ջի Սերվիս“ ՍՊԸ-ի համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Հուսով եմ, որ անվտանգության պահանջների խախտմամբ պայմանավորված դեպքերի վիճակագրությունը կնվազի՝ չնայած մարդկային գործոնին», — նշեց Ա․Հակոբյանը։

Ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը դրական գնահատեց Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերի աշխատանքը, հանձնարարեց Ընկերության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին քննարկել ԳԳՄ-ների գործունեության հետ կապված օրակարգային հարցերը, գտնել դրանց օպտիմալ և օպերատիվ լուծման ճանապարհները։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am