ՈւՍՀ դպրոցում բացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված ցուցահանդես

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում մայիսի 8-ին բացվեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի տպագրական քարոզչական նյութերի ցուցահանդես, որը նվիրված է Հաղթանակի 79-ամյակին։





Պատերազմի տարիների ծաղրանկարները և պլակատները ստեղծվել էին Հայկական հեռագրական գործակալությունում հայ տաղանդավոր նկարիչների և գրողների խմբի կողմից։

Ցուցահանդեսի կազմակերպիչները դպրոցի սաներին պատմեցին Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հսկայական ավանդի, թիկունքում ծավալված տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի մասին։

Ցուցահանդեսի բացումից հետո կայացավ «Ապրել խաղաղ» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին և հաղթանակներին։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am