«Գազպրոմ Արմենիա» ընկերության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր
Մայիսի 16-ին տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը։
Ա․ Գաբրիելյանը և Մ․ Բարսեղյանը քննարկեցին գիտական, փորձարարական, նորարարական և կրթական ծրագրերի մշակման ոլորտում համագործակցությանը, գազի համակարգի համար կադրերի նախապատրաստման նպատակով խորացված մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը, Ընկերության համագործակցությունը համալսարանի հետ երկարամյա պատմություն ունի, բուհը պատրաստում է որակյալ կադրեր, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար։
«Այսօրվա հանդիպման նպատակը՝ մեր համագործակցությանը լրացուցիչ ազդակ հաղորդելն է։ Շատ կարևոր է օգտագործել մեր համատեղ ներուժը գազի համակարգի համար ապագա մասնագետների պատրաստման, համապատասխան մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից, քանի որ որակյալ կադրերի կարիք այսօր իսկապես կա։ Հույս ունեմ, որ մեր նոր համատեղ նախագծերը, միջոցառումները կնպաստեն գազաէներգետիկ ոլորտի մասնագիտությունների հանդեպ ուսանողների հետաքրքրության բարձրացմանը, կօգնեն նրանց կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում», — նշեց Ա․ Գաբրիելյանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետին նաև ներկայացվեցին Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը, ուսուցման կազմակերպման գործընթացը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 420 ԿԲ)