«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը շնորհավորեց ՈւՍՀ դպրոցի շրջանավարտներին
Մայիսի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) դպրոցում հնչեց «Վերջին զանգը»։ Դպրոցի շրջանավարտներին շնորհավորեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, մաղթելով նրանց մեծ հաջողություններ կյանքի նոր փուլում։
«Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր առջև այսօր բացվում են նոր հորիզոններ, մեծ հնարավորություններ։ Հավատացեք ձեր ուժերին և միշտ շարժվեք առաջ դեպի ձեր նպատակները, երբեք մի դադարեք երազել և նվաճեք նոր բարձունքներ։ Մաղթում եմ ձեր բարի երթ դեպի նոր կյանք», — նշեց Ա․ Հակոբյանը։
Ուսումնառության ավարտին նվիրված տոնական միջոցառման ընթացքում շրջանավարտները հանդես եկան գեղեցիկ և վառ ներկայացումով, հրաժեշտի խոսքեր հնչեցրեցին և իրենց երախտագիտությունը հայտնեցին հարազատ դպրոցին և ուսուցիչներին։
Միջոցառման ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը և Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ա․Գրիգորյանը շրջանավարտներին հանձնեցին ՈւՍՀ արծաթե կրծքանշաններն ու պատկերագրքույկները։
Մեծացված լուսանկար (JPG, 306 ԿԲ)