Հունիսի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում լուսանկարներով

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել ավանդական տոնական միջոցառում:

Երեխաների համար կազմակերպվել էին հետաքրքիր և զվարճալի թեմատիկ խաղեր, մրցույթներ և վիկտորինաներ:

Միջոցառման ողջ ընթացքում փոքրիկներին զվարճացնում էին հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև մանկական նկարների ցուցահանդես «Իմ ընտանիքը» թեմայով:

Բոլոր երեխաները տոնի առթիվ ստացան զանազան նվերներ:



















Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am