ՈւՍՀ դպրոցի սան Կամիլա Վարդանյանը «Պատմիր աշխարհին քո Հայրենիքի մասին» միջազգային մրցույթի հաղթողներից է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Կամիլա Վարդանյանն ընդգրկվել է «Պատմիր աշխարհին քո Հայրենիքի մասին» 6-րդ միջազգային մրցույթի հաղթողների թվում։

Մրցույթի անցկացման նպատակն է՝ երեխաների ու երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը, հայրենի հողի նկատմամբ սիրո և հարգանքի ձևավորումը, ինչպես նաև միջազգային բարեկամական կապերի զարգացումը։

Մրցույթի շրջանակում տարբեր տարիքի մասնակիցներ ընտրում են Հայրենիքի հետ կապված՝ իրենց համար առավել հետաքրքիր իրադարձություններ, ավանդույթներ, հիշարժան վայրեր և պատմում դրանց մասին հայրենակիցներին և արտերկրի հասակակիցներին տեսահոլովակի կամ տեքստային աշխատանքի ձևաչափով։

«Երեխաների ու երիտասարդների զարգացման և դաստիարակության նորարարական կենտրոն» կազմակերպության (ՌԴ) կողմից անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել են ավելի քան 6500 երեխաներ և պատանիներ 47 երկրներից։

Կամիլան իր տեքստային աշխատանքը ներկայացրել է էր 3-րդ տարիքային խմբում (11-ից 15 տարեկան) և դարձել մրցույթի հաղթողներից։ Արտասահմանցի մասնակիցների լավագույն աշխատանքների շարքում ՈւՍՀ դպրոցի սանի աշխատանքը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը։ Կամիլան նաև ստացել է առաջին կարգի դիպլոմ և անվանական արձանիկ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am