Ա․Հակոբյան․ Տեխնոլոգիական սխեմաները գազաբաշման ցանցերի անձնագիրն է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Արագածոտնի և Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում (ԳԳՄ), որոնց ընթացքում ներկայացվեցին ԳԳ մասնաճյուղերի գործունեության հիմնական ցուցանիշները, առաջիկա ծրագրերը, քննարկվեցին ԳԳՄ-ների աշխատանքի հետ կապված հրատապ հարցեր։
Արագածոտնի ԳԳՄ-ում խորհրդակցությանը նշվեց, որ մասնաճյուղի կողմից շահագործվող ստորգետնյա և վերգետնյա գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1140 կմ, գազի կարգավորիչ կետերի քանակը՝ 146 միավոր։ ԳԳՄ-ի բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 22 871։ Ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքները իրականցվում են ըստ ժամանակացույցի, իսկ 2021–23թթ․ ընթացքում կատարվել է ավելի քան 306 կմ ստորգետնյա գազատարների հետազոտում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը գոհունակություն հայտնեց ԳԳՄ-ի աշխատանքի արդյունքներից և նշեց, որ առաջիկայում կան շատ անելիքներ։
«Ենթակառուցվածքների զարգացման առումով Արագածոտնի մարզն ունի մեծ ներուժ և մենք ևս պետք է պլանավորենք մեր աշխատանքները՝ ապահովելով գազաբաշխման համակարգի համապատասխանեցումը այդ զարգացմանը», — ընդգծեց Ա․Հակոբյանը։
Արմավիրի ԳԳՄ-ում խորհրդակցության ընթացքում նշվեց, որ մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող գազաբաշխման ցանցի գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1915 կմ, գազակարգավորիչ կետերի քանակը՝ 442 միավոր։ Բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 57 387։
ԳԳ մասնաճյուղի կողմից իրականացվել են գազամատակարարման ռեժիմների բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ, գազաբաշխման ցանցի շահագործման և սպասարկման, ինչպես նաև ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքներն իրականացվում են հաստատված ժամանակացույցի համաձայն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվեցին նաև Արմավիրի ԳԳՄ-ի կողմից սպասարկվող գազաբաշխման ցանցի տեխնոլոգիական սխեմաների ստեղծման աշխատանքների արդյունքները։
Ա․Հակոբյանն ընդգծեց, որ Ընկերությունը նպատակաուղղված և հետևողականորեն առաջ է շարժվում արտադրական, աշխատանքային գործընթացների թվայնացման ճանապարհով, ինչը առավելապես կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։
«Տեխնոլոգիական սխեմաները ոչ միայն ԳԳ մասնաճյուղերի կողմից սպասարկվող գազաբաշման ցանցերի անձնագիրն է, այլ նաև աշխատանքային ուղեցույց է ինժեներա-տեխնիկական անձնակազմի, գազատարների շահագործմամբ և սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար, որը նրանց հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ավելի օպերատիվորեն հայտնաբերել և լուծել գազաբաշխման համակարգի օբյեկտներում առաջացող տեխնիկական խնդիրները», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Ա.Հակոբյանը նաև այցելեց Արմավիրի ԳԳՄ-ի Արմավիրի տարածքային տեղամասի 1–04 վթարակարգավարական ծառայության հենակետ Մեծամոր քաղաքում, որը տարեսկզբից գործում է նոր ծառայողական տարածքում։
Մեծացված լուսանկար (JPG, 436 ԿԲ)