Արմավիրի ՏՏ 1–04 ծառայության Մեծամորի հենակետի պատասխանատվության գոտին՝ 15 բնակավայր, ավելի քան 7300 բաժանորդ

Բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման ապահովումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առաջնահերթություններից է։ Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) կազմում շուրջօրյա ռեժիմով գործում են 1–04 վթարակարգավարական ծառայությունները, որոնց գործառույթները չեն սահմանափակվում միայն ներտնային գազասպառման համարգերին վերաբերվող կանչերի գրանցմամբ ու արձագանքմամբ: Բացի նշվածից, 1–04 վթարակարգավարական ծառայությունների գործունեությունը տարածվում է նաև ամբողջ գազաբաշխման ցանցի վրա: Օրվա ցանկացած ժամի, տոնական և աշխատանքային օրերին ծառայության մասնագետները պատրաստ են օպերատիվորեն հասնել կանչի վայր, վերացնել կամ կանխարգելել վթարային իրավիճակները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի ԳԳՄ-ի վթարակարգավարական ծառայությունը գործում է Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Բաղրամյան համայնքում։ Մեծամորում նաև տեղակայված է Արմավիրի տարածքային տեղամասի 1–04 ծառայության հենակետը։

Արմավիրի ԳԳՄ-ի վթարակարգավարական և վթարավերականգնողական ծառայության պետ Արտեմ Գյուլնազարյանի խոսքով, Մեծամորի հենակետի պատասխանատվության գոտում գտնվում են Արմավիրի մարզի 15 բնակավայրեր, այդ թվում՝ Ջանֆիդա և Մարգարա հեռավոր գյուղերը։

«Ունենք ավելի քան 7300 բնակիչ-բաժանորդներ, բազմաթիվ տարբեր նշանակության հանրային օբյեկտներ և կազմակերպություններ։ Հենակետը ստանում է նաև կանչեր, որոնք կապված են գազաբաշխման համակարգի օբյեկտների հետ։ Մեծամորի հենակետի անձնակազմի աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ այստեղ է գտնվում Հայկական ԱԷԿ-ը, որը նաև գազասպառող է», — նշում է Ա․Գյուլնազարյանը

Մեծամորում շուրջօրյա օպերատիվ հերթապահություն է իրականացնում վթարային մեկ խումբ՝ հագեցված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ գազի արտահոսքի հայտնաբերման էլեկտրոնային սարքերով:

Ըստ օպերատիվ տվյալների, ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 1-ը ժամանակահատվածում Մեծամորի հենակետի վթարային խմբերը կատարել են 597 կանչերով այց, ամսական շուրջ 100 հեռախոսազանգ է գրանցվում 1–04 վթարակարգավարական ծառայությունում։

Արմավիրի ԳԳՄ-ի վթարակարգավարական և վթարավերականգնողական ծառայության պետը նաև նշեց, որ Մեծամորի հենակետը տարեսկզբից տեղափոխվել է նոր ծառայողական տարածք, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները անձնակազմի աշխատանքի, հանգստի և կենցաղի կազմակերպման համար։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am