«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հանդիպել է Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարանի ապագա ուսանողների հետ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանդիպել է դիմորդների հետ, ովքեր այս տարի պատրաստվում են ընդունվել Ռուսաստանի Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարան։
Պետական պատվերով հատկացված լրացուցիչ քվոտաների շրջանակում նախատեսվում է Հայաստանից 8 ուսանողների ուսուցում բուհի «Գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծում և շահագործում» ֆակուլտետում:
Ինչպես նշեց Աշոտ Հակոբյանը, կրթական այս ծրագիրը նախաձեռնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կադրային քաղաքականության շրջանակներում՝ Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցչության ակտիվ աջակցությամբ, և հավանություն է ստացել «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից:
«Լավ, պրոֆեսիոնալ կադրերի խնդիրն այսօր շատ արդիական է։ Մեր ընկերությանն անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մասնագետներ, բարձր որակավորում ունեցող ինժեներներ։ Եվ մենք որոշեցինք կազմակերպել ուսանողների նպատակային վերապատրաստում, ովքեր հետագայում կհամալրեն մեր կադրային ռեզերվը, ինժեներական և տեխնիկական անձնակազմը։ Այս ծրագրի ամենակարևոր նպատակն այն է, որ ուսանողները ուսումն ավարտելուց հետո սկսեն աշխատել „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունում», — ասաց Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Աշոտ Հակոբյանի խոսքով, Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարանն ռուսաստանյան լավագույն, առաջադեմ բուհերից մեկն է, որը պատրաստում է բարձր որակավորում ունեցող կադրեր նավթագազային ոլորտի համար:
«Ձեզ համար՝ որպես այս հեղինակավոր բուհի ապագա ուսանողների, բացվում են մեծ հեռանկարներ և լավ հնարավորություններ կարիերայի առումով։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ ուսման մեջ և բարձր գնահատականներ: Մի վախեցեք դժվարություններից և վստահորեն գնացեք ձեր նպատակի հետևից: Իսկ մենք ուրախ կլինենք ապագայում ձեզ տեսնել մեր թիմում», — նշեց «Գազպրոմ Արմենիա„ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 416 ԿԲ)